Իրանի համար Միացյալ Նահանգները մեծ չարիք էին եւ Վաշինգթոնը Թեհրանին կոչել է չարիքի առանցքի մի մասը: Սակայն Մերձավոր Արեւելքում գնալով ավելի ու ավելի խորացող քաոսին զուգահեռ, այդ երկրները սկսել են համագործակցության եզրեր փնտրել: Այս մասին ասվում է AFP գործակալության հոդվածում:
Հեղինակները հիշեցնում են, որ Իրանին ու ԱՄՆ-ին բաժանում են նրանց գաղափարախոսական տարբերությունները: Սակայն Իրանի նոր նախագահի հետ գաղտի բանակցություններ սկսելու Օբամայի վարչակազմի պատրաստակամությունն արդեն իր արդյունքն է տվել:
Աֆղանստանը այն մտահոգիչ կետերից է, որոնք միավորում են այդ երկու երկրները՝ չցանականալով, որպեսզի Թալիբանը զավթի իշխանությունը:
Փթրձագետների խոսքով՝ երկու կողմերը դեռեւս մրցակցում են Մերձավոր Արեւելքում եւ այն, որ նրանք պատրաստվում են համագործակցել, դեռեւս չի նշանակում, որ նրանք դաշնակիցներ են դառնալու: Դա, ամենայն հավանականությամբ, կարելի է կոչել որոշակի խնդիրներ լուծելուն ուղղված համագործակցություն:





























