Վրաստանի գլխավոր դատախազությունը ծանրացրել է պաշտպանության նախկին նախարար, պատիժների իրագործման դեպարտամենտի նախկին ղեկավար Բաչո Ախալայային եւ ՆԳՆ Սամեգրելոյի ու Զեմո-Սվանեթի երկրամասային վարչության ղեկավար, Թբիլիսիի №7 բանտի նախկին ղեկավար Մեգիս Քարդավային բանտային խոշտանգումների գործով ներկայացվող մեղադրանքները: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը: Ախալայայի եւ Քարդավայի գործով քննությունը շարունակվում է «կտտանքների ենթարկելու» հոդվածով, որը 7-15 տարվա ազատազրկում է նախատեսում, փոխանցում է «Գռուզիա Online»-ը:
Նշենք, 2006թ. հունվարի 12-ին Բաչո Ախալայայի եղբոր ղեկավարած Սահմանադրական անվտանգության դեպարտամենտը հատուկ գործողություն էր նախաձեռնել. կասկածելի հանգամանքներում անհետացել էին №1 ՔԿՀ-ի բանտարկյալներից մեկի՝ Գիա Գորգաձեի եղբայրը՝ Շոթա (Մուրադ) Գորգաձեն՝ ծնվ. 1988թ., եւ նրա ընկերները՝ 1985թ. ծնված Ռոման Սուրմանիձեն եւ 1983թ. ծնված Մարատ Արթմելաձեն, որոնք իբր բանտարկյալների զանգվածային փախուստ կազմակերպելու համար զինված հարձակում էին նախատեսում №1 բանտի վրա»:
Հատուկ գործողության ավարտին Բաչանա Ախալայան, Մեգիս Քարդավան եւ հատուկ ջոկատի աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել վեց բանտարկյալների՝ պահանջելով խոստովանել փախուստի մտադրությունը եւ ընդգծելով, որ նրանց ծեծում են պատժելու համար
Քարդավան այս պահի դրությամբ հետախուզվում է:





























