Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը առաջարկել է չեղալ հայտարարել երկրից ապօրինի ներգաղթյալների արտաքսումը, ինչպես նաեւ միավորել միգրացիոն քաղաքականության վերաբերյալ բոլոր ակտերը՝ ստեղծելով միգրացիոն օրենսգիրք: Այս մասին հայտարարել է միգրացիոն քաղաքականության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Եվգենի Բոբրովը:
Ըստ նրա՝ ներգաղթյալներին արտաքսելը պետության համար բավականին ծախսատար է, բացի այդ, խնդիրներ են ծագում նաեւ գրանցման ձեւակերպման հարցում: Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»:
Բացի այդ, խորհրդում կարծում են, որ միգրացիոն օրենսդրության ոլորտում խախտումների համար մեղավոր են ներգաղթյալներին աշխատանք տրամադրողները:





























