Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24/1 հասցեում գտնվող վագոն-տնակում ժամանակավոր բնակվող, 21-ամյա Գառնիկ Գ.-ն, հունվարի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների պահանջով վագոն-տնակի փայտե միջնապատի վերեւի հատվածից ներկայացրել է առանց գործարանային համարի եւ ապօրինի պահվող անհայտ տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս հայտարարել, որ զենքը բերել է Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի նկուղից, որտեղ բնակվում է իր պապը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























