Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների խաչմերուկում, հունվարի 13-ին, ժամը 08.45-ին, թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետեւանքով 53-ամյա ուղեւորուհին վայր է ընկել սրահում եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





























