Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հյուրասենյակում հայտնաբերվել է 60-ամյա Ա. Թ. դին:

Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: