Ռոբերտ Քոչարյանը պետք է պետք է վերադարձնի երկրից թալանածը եւ քրեական պատասխանատվության ենթարկվի, նա 10 տարի զավթեց աթոռը, եւ այդ ընթացքում հասցրեց պաշտոնապես 6 մլրդ դոլար ունենալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի վերջին շրջանի ակտիվությանը:

Սարգսյանի խոսքով՝ նա, ով դրական իմաստով կտա Քոչարյանի անունը, ազգի դավաճան է:

Ինչ վերաբերում է ընդդիմության անելիքներին, Սուրեն Սարգսյանն ասաց. «Մենք պետք է այս խամաճիկ իշխանություններին ճանապարհենք ազգովի, որից հետո ազգովի արժանապատիվ կբանակցենք յուրաքանչյուր կողմի հետ եւ կառաջնորդվենք հանրային շահով»: Նա նշեց, որ իրենք իշխանության են գալու «զուռնա-դհոլով, փետրվարյան մի օր»: