Աֆղանստանցի աթեիստը Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան է ստացել, քանի որ հայրենիքում նրան կարող է մահապատիժ սպառնալ՝ Աստծուն չհավատալու համար:

Նրա փաստաբանի խոսքով՝ իսլամը ներխուժում է աֆղանցիների կյանքի բոլոր ոլորտներ, ուստի աթեիստական հայացքները երկրում անհնար է թաքցնել: Իրավաբանների կարծիքով՝ Բրիտանիայում սա առաջին նմանատիպ նախադեպն է:

Հաղորդվում է, որ աֆղանցին մեծացել է ուղղափառ մահմեդականի ընտանիքում, սակայն աստիճանաբար հանգել է աթեիզմի, երբ 16 տարեկանում տեղափոխվել է Բրիտանիա:

Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն չի մեկնաբանում գործի ելքը, սակայն նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ Լոնդոնը հին ավանդույթ ունի՝ առանց ապաստանի չթողնել դրա կարիքն ունեցողներին, հաղորդում է Utro.ru-ն: