ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է չինացի զինվորականների ծառայողական կարիքների համար արտասահմանյան մեքենաներ գնելը:

Զինվորականները պարտավորվում են գնել միայն հայրենական արտադրության մեքենաներ: Ընդ որում, մեքենաների ձեռքբերումը կենտրոնացված համակարգի միջոցով կկատարվի, ինչը, ըստ Պեկինի, կնպաստի ռազմական եւ ոստիկանական ոլորտում ծախսերի կրճատմանը, հայտնում է gazeta.ru-ն:

Այս քայլն իր հերթին կօգնի տեղական ավտոարտադրողներին, ինչպիսին է օրինակ Red Flag-ը:

Հիշեցնենք, Չինաստանի Կոմկուսն ավելի վաղ պաշտոնյաներին կոչ էր արել հուղարկավորություններ կազմակերպելիս միջոցները խնայել: