Հայաստանի ներքաղաքական իրավիճակը անելանելի չէ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա, իրավիճակն անելանելի է այնպիսի երկրներում, ինչպիսին են Ադրբեջանը, Բելառուսը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ռուսաստանը, Ղրղըզստանը, իսկ Հայաստանում կան հակասություններ, կան գործընթացներ, մրցակցություն, կա ամեն ինչ ասելու հնարավորություն. «Մենք մի բան չունենք՝ քաղաքական կուսակցություններ: Այն, ինչ մենք ունենք այսօր, կուսակցություններ չեն, այլ ավելի շուտ ակումբներ: Օրինակ՝ ՀՀԿ-ն նման է յուրատիպ «պաշտոնյաների արհմիության», եթե կարիերայի աճ է պահանջվում, անդամակցում են ՀՀԿ-ին»:

Ի պատասխան այն հարցին, արդյոք ՀՀԿ-ում ներքին հակասություններ չկան, Իսկանդարյանն ընդգծել է, որ, բնական է, որ արտաքին սպառնալիքի վացակայությունը հաշվի առնելով՝ ՀՀԿ-ն դադարել է մոնոլիթ լինելով. «ՀՀԿ-ն հարմարավետ է զգում արտաքին սպառնալիքի բացակայության պատճառով: Այդ ֆոնին կուսակցության ներսում սկսում են ձեւավորվել տարբեր խմբեր՝ տարբեր հետաքրքրություններով»: Իսկանդարյանի գնահատականներով՝ ՀՀԿ ներսում հակասությունները շատ ուժեղ են: «Ըստ էության, այն իրենից ներկայացնում է ոչ թե մեկ, այլ՝ երկու, եթե ոչ երեք»,-ընդգծել է նա: Ըստ որում, նա ընդգծել է, որ նման իրավիճակում այդ հակասությունները լիովին բնական է՝ հաշվի առնելով նաեւ կուսակցության չափերը: