«Դոնավիա» ընկերությանը պատկանող Airbus 319 օդանավին, որն այսօր՝ հունվարի 14-ի առավոտյան Ստամբուլից թռիչք էր իրականացնում դեպի Սոչի, հարվածել է կայծակը:
Օդանավն, այդուհանդերձ, իր նորմալ ժամին վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում, հաղորդում է «Բազել Աէրո» ընկերության մամուլի ծառայությունը, որը կառավարում է Կուբանի օդանավակայանները:
«Airbus 319 օդանավը, որում եղել է 111 ուղեւոր, Ստամբուլից օդ է բարձրացել ժամը 03:35-ին (Երեւանի ժամանակով-խմբ): Վայրէջքի ժամանակ օդանավին հարվածել է կայծակը»,-ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























