Հունվարի 15-ին, ժամը 06.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արեւաբույր գյուղի մոտ տեղի է ունեցել վթար՝հրդեհի բռնկմամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արեւաբույր գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 47 տան մոտակայքում N50 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 1178Տ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ.Ե.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.02-ին, մարվել` 07.17-ին:«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: