Ընդդիմադիր տրամադրված բնակչուհին ի նշան կառավարությունում տիրող կոռուպցիայի դեմ բողոքի ալյուր է լցրել երկրի փոխնախագահ Ռոքսանա Բալդետիի վրա:
Դեպքը կատարվել է մայրաքաղաքի Ազգային թատրոնում պաշտոնական միջոցառման ժամանակ, որի ընթացքում նախագահ Օտտո Պերեսն ու նախարարները իրենց գործունեության հաշվետվությունն էին ներկայացնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով լատինաամերիկյան լրատվամիջոցները:
Ամբիոնին մոտենալով՝ ընդդիմադիրն ալյուր է լցրել փոխնախագահի վրա, ինչից հետո ձերբակալվել է:
Փոխնախագահին տեսողության եւ շնչառության հետ կապված գանգատներով տեղափոխել են հիվանդանոց:
Նշվում է, որ դեպքից հետո ՆԳՆ-ն հայտնել է կնոջ եւս երեք համախոհների կալանավորելու մասին, իսկ դրանից առաջ ոստիկանությունը Ազգային թատրոնի շենքի դիմացից ցրել էր ուսանողների հակակառավարական ցույցը:





























