Ուկրաինայում այս տարի սպանությունից տասնչորս տարի անց կարող են  հողին հանձնել Գեորգի Գոնգաձեի մարմինը: Ավելի վաղ դրան կտրականապես դեմ էր լրագրողի մայրը, ով կարծում էր, որ նա ողջ է: Սակայն նրա մահվանից հետո այրին՝ Միրոսլավա Գոնգաձեն չի հետաձգի հուղարկավորությունը, հաղորդում է «Վեստին»:

Հիշեցնենք, որ «Ուկրաինսկայա պրավդայի» լրագրողը սպանվել էր 2000թ սեպտեմբերի տասնյոթին: Նրա գլխաված մարմինը հայտնաբերել էին 2000թ նոյեմբերի երկուսին՝ Կիեււից մոտ հարյուր կիլոմետր հեռավորությամբ:

Գլխավոր մարդասպան է համարվում ՆԳՆ գեներալ Ալեքսեյ Պուկաչը, որը հետախուզման մեջ է: Սպանության պատվիրատուներին չեն գտել: