Հարավային սուդանցիների թիվը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները՝ երկրում միջէթնիկական բռնության պատճառով, գերազանցում է 400 հազարը: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի գերագույն քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

Ըստ նրա, ՄԱԿ-ի ղեկավար Բան Կի Մունը մտահոգ է բռնության արդյունքում զոհերի քանակության ավելացմամբ: Նա հատկապես անհանգստացած է 200 փախստականների սպանությամբ:

«Նա խորապես անհանգստացած է հարկադիր տեղահանվածների քանակության ավելացմամբ»,-ասել է Նեսիրկին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: