Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ Կիեւում Եվրամայդանը ցույց տվեց ԵՄ-ի՝ «որպես հույսի եւ արժեքների փարոսի» կարեւորությունը:

Եվրահանձնաժողովի նախագահը Եվրախորհրդարանի լիագումար նիստում մասնավորապես անդրադարձել է Կիեւի բողոքի ակցիաներին, որոնց պատճառը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը դադարեցնելու մասին Ուկրաինայի ղեկավարության որոշումն էր:

 «Մենք Եվրոպան տեսանք որպես հույսի եւ արժեքների փարոս, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավոր:

«Մենք Եվրոպան տեսանք ամենալավ լույսի ներքո»,- ասել է Բարոզուն, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Եվրամիության կայքը:

Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ Եվրոպայում շատերը հիասթափված են ԵՄ-ից, ուկրաինացիները սառնամանիք գիշերներին ԵՄ-ի դրոշները թափահարելով հաստատում են Եվրամիության  եւ համաեվրոպական արժեքների մեծ կարեւորությունը: