Ամերիկյան Նյու Մեքսիկո քաղաքում հերթական հրաձգության ընթացքում առնվազն երկու մարդ է տուժել: 12-ամյա դեռահասը մարզադահլիճում կրակ է բացել, որտեղ աշակերտները պետք է մասնակցեին ֆիզկուլտուրայի դասի:
Կրակողին կանգնեցնել հաջողվել է ուսուցիչներից մեկին. նա դեռահասին համոզել է վայր դնել զենքը, փոխանցում է «Կորեսպոնդենտը»՝ վկայակոչելով Reuters-ը:
Նշվում է, որ 13-ամյա աղջիկը ծանր վիճակում է, իսկ 12-ամյա տղան՝ կրիտիկական, քանի որ փամփուշտը կպել է նրա դեմքին:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակում գործողը զենքը դպրոց է անցկացրել՝ այն թաքցնելով պայուսակում: Հանցագործության դրդապատճառները պարզվում են:





























