Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչը տուժել է Հայաստանի հետ սահմանին ականի պայթյունի արդյունքում:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Գարալար գյուղի բնակիչ Իդայատ Մուսեիբովը ոտքերի վնասվածքով տեղափոխվել է Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Նա հաղորդել է ,որ պայթել է ականի վրա: Ամպուտացվել են նրա ոտքերի մի քանի մատներ:
Միեւնույն ժամանակ Թովուզի շրջանի ոստիկանության վարչության պետը Vesti.Az-ին հաղորդել է, որ Մուսեիբովը անասուններին էր արածեցնում, իսկ երբ տուն էր վերադառնում, հայտնվել է ականի վրա, որը պայթել է: Ինքը տուժողը նշել է, որ կարծել է, որ այդ հատվածում ականներ չկան:
Ադրբեջանցիների՝ սահմանի միջոցով հայկական կողմ անցնելու մասին մեկնաբանություններ Հայաստանի ՊՆ-ն առայժմ չի տալիս:





























