Շվեդիայի հյուսիսում՝ Լապոիա շրջանում գնացքը վրաերթի է ենթարկել 48 եղջերուների, հաղորդել են տրանսպորտի տեղացի աշխատակիցները:
Հաղորդվում է, որ եղջերուները ձմռանը հաճախ են այդ շրջանում տեղափովում՝ սնունդ որոնելու: Ամենայն հավանականությամբ՝ կենդանիները պատահաբար են հատել երկաթգծերը, որոնք ծածկված են եղել ձյունով: Գնացքի հայտնվելու արդյունքում կենդանիները տագնապել են եւ սկսել վազել հենց գնացքի առջեւով, ինչն ավելացրել է զոհ-կենդանիների քանակը, հաղորդում է Pravda.Ru-ն:





























