Ուկրաինան ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ երկիր է, եւ որոշակի կասկածներ կան կապված այն բանի հետ, որ այդ կազմակերպության շահերը կարելի է համեմատել ԱՊՀ-ի շահերի հետ: Այս մասին հունվարի 15-ին հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ «Ուկրաինայի նախագահությունն ԱՊՀ-ում. Փորձագետների կարծիքները» թեմայով Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Երեւան-Աստանա հեռուստակամուրջի ընթացքում:
Ըստ տնտեսագետի՝ ԱՊՀ շրջանակում չի ստեղծվել նաեւ գրավիչ տնտեսական մթնոլորտ, որը կա ԵՄ-ում: Խոսելով ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու եւ ՄՄ-ի շրջանակում ինտեգրացման մասին՝ Թաթուլ Մանասերյանն ընդգծել է. «Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը անցել են տնտեսական անդամակցության չորրորդ փուլին՝ չհաղթահարելով սակայն առաջին եւ երկրորդ փուլերը: Հայտնի է, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն իրար հետ ունեն լուրջ տարաձայնություններ»:
Նշենք, որ 2014թ. հունվարի 1-ից ԱՊՀ-ում նախագահում է Ուկրաինան:





























