Տաջիկ գաստարբայտերներն առաջարկում են միավորել Միջին Ասիայի ժողովուրդներին` «միասնական քաղաքական ամբողջության» մեջ: Համապատասխան առաջարկով հանդես է եկել «Տաջիկական աշխատանքային միգրանտներ»  ռուսական շարժման նախագահ Կարոմատ Շարիպովը: 

Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի նախագահների կողմից արված այդ ուղերձը հրապարակված է  շարժման կայքում:

Ընդ որում, նախաձեռնության հեղինակը նշում է, որ միջինասիական հանրապետությունների ներկայիս սահմանները «ինքնակամ են, որոնք պարտադրվել են ժողովուրդներին ԽՍՀՄ ստեղծման ժամանակ»: Այդ սահմանները կոնֆլիկտներ եւ տարածքային պահանջներ են հրահրում: Ըստ նրա` «միասնական քաղաքական ամբողջության մեջ Միջին Ասիայի ժողովուրդների միավորման դեպքում» ի հայտ կգա ընդհանուր տարածաշրջանային հետաքրքրություն, եւ միջինասիական ժողովուրդները նվազ խոցելի կդառնան»:

Ուղերձում նաեւ նշվում է, որ միավորման խթան է ընդհանուր կրոնը` իսլամը, հայտնում է lenta.ru-ն: