Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 16-ին Պեկինում եռակողմ հանդիպում կունենան, որտեղ կքննարկեն Աֆղանստանոմ անվտանգության հարցը` առաջիկայում երկրից միջազգային զորքերը դուրս բերելու առնչությամբ:
Նշվում է, որ կողմերն անհանգստացած են տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու խնդրով, երբ ԱՄՆ-ն եւ միջազգային դաշինքի մյուս երկրները Աֆղանստանից դուրս բերեն զորքերը: Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը մտավախություն ունեն, որ այդ գործընթացի ավարտից հետո Աֆղանստանում իրենց դիրքերը նորից կամրապնդեն «Թալիբան» շարժումը եւ «Ալ Կաիդան», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Economic Times-ը:
Նշենք, որ ներկայումս Աֆղանստանում մնում են 100 հազար զինվորականներ` ISAF-ի զորքերից: Զորքերի հիմնական մասի դուրսբերումը երկրից նախատեսված է մինչեւ 2014թ. վերջը:





























