Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 03:30-ի սահմաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 ԼՏ 692 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 28-ամյա Մ. Վ.-ն) բախվել է ծառին, ինչից Մ. Վ.-ը արգելափակվել է խցիկում:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Մ. Վ.-ին, ում հոսպիտալացրել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:





























