Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն առայժմ հանգստանում է եւ շարունակում տոնել Ամանորը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Խաչատրյանը:
«Դեռ Նոր տարի է, նշում ենք, հանգստանում, ավարտից հետո էլի կզբաղվեմ իմ գործերով՝ բիզնեսով»,- նշեց նախկին մարզպետը:
Նա նորից շեշտեց, որ չի պատրաստվում արտագաղթել Հայաստանից, «Հայաստանը ինձ համար շատ կարեւոր է եւ թանկ»:
Թե ինչով կզբաղվի այս տարի նախկին մարզպետը, Սուրեն Խաչատրյանն ասաց, որ դեռ նոր է տարին մեկնարկել, երբ որոշի, անպայման կասի:
Ի դեպ, նախկին մարզպետը հերքեց նաեւ իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանի՝ Գորիսի ՔԿԱԳ-ի պետի պաշտոնից հեռանալու մասին լուրերը:





























