Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայկական սփյուռքը պատրաստվում է 2015-ին եւ պետք է դրա դեմ պայքարել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք դեսպանների 6-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե Հայկական սփյուռքը պատրաստվում է 1915-ի 100-րդ տարելիցին։

«Այդ սեւ քարոզչության եւ քաղաքական միջոցառման դեմ մենք պետք է պատմական, գիտական փաստեր առաջ բերենք եւ միասնաբար դիմակայենք։ Երբ մենք կարողանանք Առաջին համաշխարհային պատերազմը լավ հասկանալ եւ լավ ներկայացնել, մենք 2015-ը կարող ենք ներկայացնել աշխարհին։