Թայվանական նեղուցի երկու ափերի հայրենակիցները պարտավոր են պաշտպանել Չինաստանի տարածքային ամբողջականությունը, հայտնել է Չինաստանի քաղխորհրդի Թայվանի գործերով գրասենյակի ներկայացուցիչ Մա Սյաոգուանը:

Մեկնաբանելով Ճապոնիայի կողմից մի շարք կղզիներն ազգայնացնելու դեմ ուղղված Թայվանի առաջնորդ Մա Ինցզյուի խոսքեր՝ Մա Սյաոգուանը նշել է, որ Դյաոյույդաոն եւ դրան հարող կղզիները Չինաստանի տարածք են հանդիսանում, հայտնում է Xinhua-ն:

Սյաոգուանի խոսքով՝ այդ հարցում Ճապոնիայի սադրանքը վնաս է հասցրել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Թայվանական նեղուցի երկու ափերի հայրենակիցները պարտավոր են պաշտպանել Չինաստանի ինքնիշխանությունն ու  տարածքային ամբողջականությունը եւ համատեղ ջանքեր ձեռնարկել Չինաստանի ժողովրդի ընդհանուր շահերի պաշտպանության համար: 

Բացի այդ, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցը Յասուկունի, որտեղ գտնվում են Երկրորդ աշխարհամարտի ռազմական հանցագործների անուններով ցուցանակներ, սադրանք էր չինացի ժողովրդի նկատմամբ եւ մարտահրավեր միջազգային հետպատերազմական խաղաղությանը, վստահ է պաշտոնյան:

Ճապոնիան կյուրացնի վիճահարույց կղզիները

Ճապոնիայի վարչապետը «զինվորական» տաճար է այցելել եւ հարգել ճապոնացի զինվորների հիշատակը

ԱՄՆ-ում անհանգստացած են Ճապոնիայի վարչապետի`միլիտարիստական տաճար այցելելով