Արագածոտնի մարզի  բնակիչ Լիլիթ Գ.-ն մեղադրվում է այն բանում, որ թաքցրել է իր ունեցվածքն ու զարդերը եւ ոստիկանությանը հայտնել, թե գողացել են: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ Լիլիթ Գ.-ն, իրեն պատկանող ոսկյա զարդերից մեկ շղթա եւ մեկ մատանի պարտքի դիմաց տվել է իր ծանոթ Հ. Երանոսյանին, մեկ զարդը կորցրել է, որից հետո ընտանեկան վեճերից խուսափելու նպատակով, մնացած ոսկյա զարդերը թաքցրել է տանը, ապա հանել եւ թաքցրել է մեքենայի մեջ, այնուհետեւ սուտ մատնություն արել, թե գողացել են:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական  օրենսգրքի 333   հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: