Ուկրաինայի խորհրդարանը երկրի քրեական օրենսգրքում ուղղումներ է մտցրել, որոնք պատասխանատվություն են ենթադրում ֆաշիզմի գործած հանցանքների հրապարակային ժխտման կամ արդարացման համար: Այս որոշման օգտին են քվեարկել 235 պատգամավոր՝ նվազագույն 226 անհրաժեշտի դեպքում:

Ընդունված օրենքի համաձայն՝ Ուկրաինայի քրեական օրենսգիրքը համալրվել է նոր՝ 436-1 հոդվածով՝ «Ֆաշիզմի գործած հանցանքների հրապարակային ժխտում կամ արդարացում, նեոնացիստական գաղփարախոսության քարոզ, ֆաշիստների կամ նրանց հետնորդների հանցագործություններն արդարացնող նյութերի պատրաստում կամ տարածում(436-րդ հոդվածը՝ «Պատերազմի քարոզ»):

«Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մարդկության հանդեպ ֆաշիզմի գործած հանցանքների հրապարակային ժխտումը կամ արդարացումը, ֆաշիստների կամ նրանց հետնորդների հանցագործություններն արդարացնող նյութերի պատրաստումը կամ տարածումը  պատժվում են տուգանքով՝ քաղաքացիների նվազագույն չհարկովող եկամոտների 500-1000-ի չափով կամ մինչեւ երկու տարի ազատազրկմամբ կամ դրա ազատության սահմանափակմամբ»,- ասվում է ՔՕ նոր օրենքում:

Բարձրագույն ֆաշիստական օրդենի կավալերի համար Էստոնիայում ճոխ հուղարկավորություն են կազմակերպել