Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնում ձերբակալել է երկու կնոջ, որոնք ենթադրաբար ահաբեկչություն էին նախապատրաստում:
26 եւ 27 տարեկան երկու կին կասկածվում են ահաբեկչություն ծրագրելու, նախապատրաստելու եւ  հրահրելու մեջ:

Նշվում է, որ նրանցից մեկին ձերբակալել էին Հիթրոուի օդանավակայանում՝ Ստամբուլ մեկնելու փորձ կատարելիս, իր մոտ ունենալով խոշոր չափի գումար:

 Երկրորդ կասկածյալ 27-ամյա կինը ձերբակալվել էր Լոնդոնի հյուսիսարեւմտյան թաղամասի շենքերից մեկում՝ նույն օրը, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

Երկու կինն էլ կալանավորված են: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: