Չինաստանին հանդեպ ունեցած ԱՄՆ-ի պարտքային պարտավորությունները 2013թ. վերջին հասել են 1,317 տրլն դոլարի ռեկորդային ցուցանիշի, հայտնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը։
Հիշեցնենք, որ 2013 թ. դեկտեմբերին նոր ռեկորդային մեծության էին հասել ՉԺՀ-ի տարադրամային ռեզերվները. 2013թ. դրանք ավելացել էին 3,09%-ով եւ կազմել 3,82 տրիլիոն դոլար:
Չինաստանի տարադրամային ռեզերվները հասել են 3,8 տրիլիոն դոլարի





























