Գերմանիայի ռազմաօդային ուժերի Tornado կործանիչը հունվարի 16-ի երեկոյան ընկել է: Երկու օդաչուները հասցրել են ինքնանետվել եւ աննշան վնասվածքներ են ստացել:

Վթարը կատարվել է Կոբլենց քաղաքի շրջակայքում՝ Ռեյնալդ-Պֆալց կալվածքի հյուսիսային մասում, որը Բելգիայի սահմանից 50 կմ է հեռու:

Ռազմական օդանավի բեկորների մեծ մասը դաշնային Е44 մայրուղու տարածքում են ընկել: Տուժած մեքենաների եւ վարորդների մասին տեղեկություն չի ստացվել:

Ճանապարհով երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: