Տավուշի մարզի Տավուշ գյուղում կնոջը՝  26-ամյա Հասմիկ Զաքինյանին խեղդամահ արած 28-ամյա պայմանագրային զինծառայող Հովսեփ Իսրայելյանը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն, իսկ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում 28-ամյա պայմանագրային զինծառայող Հովսեփ Իսրայելյանը հունվարի 13-ի առավոտյան, խեղդամահ է արել եւ սպանել իր կնոջը՝ 26-ամյա Հասմիկ Զաքինյանին։ Ընտանիքը ապրում էր մենակ՝առանց ծնողների, ունեին երկու երեխա՝ 4 տարեկան տղա, 6 տարեկան աղջիկ: ՀՀ Պն քննչական ծառայությունում դեպքի առթիվ արդեն հարուցվել էր քրեական փորձ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն: Զինծառայողը անձամբ էր գնացել եւ ներկայացել ոստիկանություն, գյուղապետի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կնոջ սիրեկաններ ունենալու պատճառով: