Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն հայց է ներկայացրել Closer ամսագրի դեմ, որը հայտարարել էր նրա ու երկրի նախագահի սիրային կապի մասին:
Դերասանուհու կարծիքով՝ ամսագրի լրագրողները խախտել են իր անձեռնմխելիության ու մասնավոր կյանքի իրավունքը եւ պետք է վճարեն հիսուն հազար եվրո, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը հայտարարել էր, որ իրավունք ունի հայց ներկայացնելու ամսագրի դեմ՝ նույն հիմքի վրա, սակայն ի վերջո մտքափոխվել է: Նա չի ժխտել դերասանուհու հետ հանդիպելու փաստը:
Նշենք, որ Օլլանդի քաղաքացիական կինը շարունակում է հիվանդանոցում մնալ:
Ֆրանսիայի առաջին տիկինը փորձել է ինքնասպան լինել
Մամուլ. Ֆրանսիայի նախագահի սիրուհին հղի է
Ֆրանսուա Օլանդի կինը ամուսնու սիրային կապի վերաբերյալ սկանդալից հետո հայտնվել է հիվանդանոցում





























