Հայաստանի արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն Հայաստանում 2010 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 10.689 ծնունդ: 2009 թվականի նույն ժամանակահատվածում այն է կազմել է 10.173:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի արդարադատության նախարարի մամուլի քարտուղարից, այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4.429 ամուսնության, 742 ամուսնալուծության դեպքեր` 2009թ-ի նույն ժամանակաշրջանի 4.561 ամուսնության և 753 ամուսնալուծության համեմատությամբ:

2010թ առաջին երեք ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 7.259 մահվան դեպք` 2009թ-ի նույն ժամանակաշրջանի 7.854 դեպքի դիմաց: