Վաշինգտոնում կազմակերպված միջուկային գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռացել է Վաշինգտոնից:

Թուրքիայի վարչապետին եւ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարին Վաշինգտոնի ռազմական Andrews օդանավակայանից ճանապարհել են Թուրքիայի արտգործնախարարը եւ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը:

Հիշեցնենք, որ Էրդողանը գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: