ԱՄՆ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Այս մասին, ինչպես հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Համմերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ իր վրացի գործընկերոջ հետ Վաշինգտոնում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
Համմերի խոսքով, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԱՄՆ նախագահը ողջունել է Սահակաշվիլիի ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու պատրաստակամությունը։
Օբաման Վրաստանին ողջունել է նաեւ Աֆղանստանում ունեցած ավանդի համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրաժարվել էր հանդիպել Վրաստանի ղեկավարի հետ, ինչն արժանացել էր վրացական ընդդիմության հավանությանը, գրում է «Վզգլյադ» թերթը։




























