Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 14-ին մի շարք օրեքներ է ստորագրել:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ որ Բակո Սահակյանը ստորագրել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» ԼՂՀ օրենքները:




























