Վրաստանի Հանրային սահմանադրական հանձնաժողովը պաշտոնապես ներկայացրել է երկրի Հիմնական օրենքի նոր տարբերակը, որի վրա հանձնաժողովն աշխատել է մեկ տարի:
Առայժմ փաստաթղթի հետ ծանոթանում են հասարակակական կազմակերպություները, փորձագետները եւ հանրային գործիչները: Նրանք արդեն հասցրել են նկատել, որ նոր տարբերակը գրվել է շարքային քաղաքացիների համար հասկանալի լեզվով: Նաեւ նշված է, թե ինչ հիմնական փոփոխություններ պետք է արվեն երկրի Սահմանադրության մեջ:
«Մենք փորձել ենք վերապատմել մեր պատրաստած ողջ Սահմանադրությունը»,- նշել է հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն:




























