Ապրիլի 13-ին Լոս Անջելեսի թիվ 43 ընտրատարածքում կայացել են Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի միջանկյալ ընտրությունները, որին մասնակցող երկու հայ թեկնածուներն էլ պարտություն են կրել:
Լոս-Անջելեսի հայկական «AMGA» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթանակ է տարել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մայք Գատտոն՝ հավաքելով ընտրողների 32,34 տոկոսի ձայները: Գատտոյի օգտին իրենց քվեն են տվել 10,584 ընտրողներ:
Նրանից աննշան ետ է մնացել հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ազգությամբ հնդիկ Սանդեր Ռամանին, որը ստացել է 10,403 քվե կամ ընտրողների 31,79 տոկոսի ձայները: Ընտրություններին մասնակցող երկու հայ թեկնածուներից Նաիրի Նահապետյանը 7, 298 քվեով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ թեկնածուների քառյակը եզրափակում է Շահե Քերուղլյանը՝ 13,58 տոկոսով կամ 4,444 քվեով:



























