Մախաչկալայում՝ Դաղստանի ԱԻՆ վարչության շենքից ոչ հեռու, ապրիլի 15-ի գիշերն անհայտ անձինք գնդակոծել են պարեկային վերակարգը, ինչի արդյունքում մի ոստիկան վիրավորվել է:
Գնդակոծումից հետո, ինչպես հաղորդում է «Վեստին», հանցագործները փորձել են թաքնվել մեքենայով, սակայն բախվել են սյանը:
Մեքենայի խուզարկության ժամանակ ոստիկանները պայթուցիկ սարք են հայտնաբերել: Ներկայումս շրջանը շրջափակված է, իսկ սակրավորները փորձում են վնասազերծել սարքը:
Բացի այդ, Կարատյուբե գյուղում այսօր հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել: Պատճառը մի տան մեջ թաքնված գրոհայիններն են:




























