«Համոզված եմ, որ Սարգսյան-Օբամա վաշինգտոնյան հանդիպման ընթացքում քննարկվել է վերջինիս ապրիլքսանչորսյան ելույթի ընթացքում ցեղասպանություն բառն արտասանելու հարցը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
Նրա կարծիքով, եթե անգամ հայ համայնքին ուղղված այս տարվա իր ապրիլմեկյան ելույթում ԱՄՆ նախագահ Օբաման չօգտագործի ցեղասպանություն եզրույթը, ապա գոնե հանդես կգա առավել կոշտ ձեւակերպումներով. «Միեւնույն է, եթե ոչ այս տարի, ապա առաջիկա տարիներին ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ ամեն ինչ դրան է տանում։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վաշինգտոնում, միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։




























