Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հերքել է թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունը, ըստ որի, այսօր Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից, եթե նման հանդիպում եղած լիներ, ապա իրենք պատշաճ կարգով այդ մասին կտեղեկացնեին լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ Թուրքական TRT-ի փոխանցմամբ` Սարկոզի-Սարգսյան հանդիպումը տեղի է ունեցել Փարիզի Ելիսեյան պալատում: Հանդիպման օրակարգում եղել են ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները եւ Ղարաբաղի խնդրի կարգավորումը: