«Դոժդ» հեռուստաալիքը, Լենինգրադի շրջփակման մասին հարցում անցկացնելիս,  խախտել է քաղաքացիների իրավունքները եւ լրատվամիջոցների մասին օրենքը, որը լրագրողին պարտավորեցնում է հարգել քաղաքացիների իրավունքները, շահերը: 

«Ռոսկոմնադզորի» նամակում ասվում է, որ նման հարցերը եւ արտահայտությունները կարող են «դիտվել որպես վիրավորական՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների եւ Լենինգրադի բնակիչների համար»:

«Պահանջում ենք հետագայում հետեւել ՌԴ-ի գործող օրենսդրությանը», - նշվում է նամակում:

Գերատեսչությունում նշել են, որ տվյալ պրոֆիլակտիկ նամակը «Դոժդի» նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի նախատեսում, հայտնում է «Պետերբուրգսկի դնեվնիկը»:

Մինչդեռ Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի Լրագրողների միությունն անհանգստացած են հեռուստաալիքի շուրջ ստեղծված իրադրությամբ:

Կազմակերպության կայքում հինգշաբթի օրը հաղորդվում է, որ Լրագրողների միությունը կարծում է, թե «հեռուստաալիքը սխալ է թույլ տվել՝ քաղաքացիների համար այդ սուրբ տոնի նախօրեին նման հարցում անցկացնելով. հարցն անտակտ եւ վիրավորական է»:

Կազմակերպությունը նաեւ ընդգծում է, որ «դրան զուգահեռ՝ հեռուստաալիքը գործող օրենսդրության եւ ոչ մի դրույթ չէր խախտել, այն փակելու օրինական հիմքեր չկան»:

Կազմակերպությունում կարծում են, որ «Դոժդ» հեռուստաալիքի հրապարակած հարցումը միայն պատրվակ ՝  հեռարձակումը դադարեցնելու համար: 

Ռուսական դասագրքերում գտել են հարցը, որի համար անջատում են «Դոժդ» հեռուստաալիքը

Ռուսական դատախազությունը ստուգում է անցկացնում «Դոժդ» հեռուստաալիքում

Ռուսաստանում «Դոժդ»-ը «վտարյալ» հեռուստաալիք է հայտարարվել