Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանը հովվական այցելություն է կատարել Իրաքի Քրդական երկրամաս, որտեղ հանդիպել է տեղական իշխանությունների փոխվարչապետ Ազատ Մարվարիի հետ:
Վերոհիշյալ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Փոխվարչապետ Ազատ Մարվարին վստահեցրել է, որ Քրդական երկրամասի իշխանությունները իրենց բոլոր հնարավորությունները պատրաստ են տրամադրելու հայ եւ այլ քրիստոնեա եղբայրներին եւ հավելել է, որ «Մենք մեր կարելին կանենք, որպեսզի մեր հայ եղբայրները իրենց հանգիստ զգան Քրդական երկրամասում»:
Հայոց թեմի առաջնորդն էլ իր հերթին շնոհակալություն հայտնելով Քրդական երկրամասի իշխանություններին իրենց դրսեւորած բարի կամքի համար, մաղթել է, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները շարունակվեն եւ էլ ավելի խորանան:
Հիշատակելի է, որ Քրդական խորհրդարանում մեկ պատգամավոր ունեն հայերը: Նաեւ որոշ հայեր պետական պաշտոններ են զբաղեցնում այդ երկրամասում:




























