Այս շաբաթ Հայաստան է ժամանելու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն:

NEWS.am-ի տեղեկություններով, Չավուշօղլուն Երեւանում հանդիպելու է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Քննարկվելու են Հայաստանի եւ ԵԽԽՎ-ի համագործակցության հեռանկարները, նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, մասնավորապես՝ Չավուշօղլուի նոր նախաձեռնությունը՝ վերակենդանացնել ԼՂ հարցով ԵԽԽՎ նախկինում գործող, սակայն լորդ Ռասել Ջոնսթոնի մահից հետո իր գործունեությունը դադարեցրած ենթահանձնաժողովի հարցը:

Հիշեցնենք, որ եվրոպացի պաշտոնյան արդեն եղել է Ադրբեջանում: