Վրացի սահմանապահները Հայաստանի երկու քաղաքացու են ձերբակալել։ Ինչպես հայտնում են սահմանային ոստիկանությունում, պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել են Անդրանիկ Կոնյանը եւ Գյուլնար Մուրադյանը։
Կատարվածի առնչությամբ նախաքննություն է տարվում, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։




























