Նյու Յորքի «Kaye Playhouse» դահլիճում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համերգին ելույթ են ունեցել Արտո Թունջբոյաջյանը, Armenian Navy Band խումբը եւ Թուրքիայում հայտնի ռոք երգիչ Յաշար Քուրթը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը 40 տարեկանում է միայն իմացել, որ հայ է:
Մայիսի 7-ին կազմակերպված հիշյալ համերգի վերջում հնչել է «Ընդդեմ ատելության եւ թշնամության» երաժշտական ալբոմից Հրանտ Դինքին նվիրված երգեր: Դինքին նվիրված երգերի կատարման ժամանակ բեմում տեղադրված էկրանին ցուցադրվել են Հրանտ Դինքի լուսանկարները եւ թաղումից նկարահանված հատվածներ: Համերգի ընթացքում հայերեն եւ թուրքերեն լեզվով երգեր կատարած Արտո Թունջբոյաջյանը հանդիսատեսի հետ շփվել է անգլերենով:
Նշենք, որ կազմակերպիչները հայտարարել են, որ համերգից ստացված հասույթը փոխանցվելու «Հրանտ Դինք» հիմնադրամին:




























