Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանի մայրաքաղաքում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարվա կտրվածքով ավելացել է 18.9 տոկոսով:
Պաշոտնական տվյալների համաձայն՝ մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը տարվա ընթացքում ավելացել է 0.8 տոկոսով: Նշենք, որ մայրաքաղաքի միջին ցուցանիշը հաշվարկված է Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի մեթոդներով՝ պարզ թվաբանական միջինով:
Հետաքրքիր է, որ սա չէր ուղեկցվում բնակարանների գների բարձրացմամբ: Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում բնակարանների առաջարկը գերազանցում է պահաջարկը, գնորդների քանակը որոշում է գների մակարդակը:
Գաղտնիք չէ նաեւ, որ առքուվաճառքի գործարքները հիմնականում ամերկյան դոլարով են, որոնք փաստաթղթերի ձեւակերպման ընթացքում վերածվում են դրամի:
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը 0.5 տոկոսով թուլացավ, ինչը հանգեցրեց բնակարանների դոլարով ներկայացված թանկացման, եթե հիմք համարենք Անշարժ գույքի պետական կադաստրի գներն՝ արտահայտված դրամով:
Մայրաքաղաքի վարչական շրջանների կտրվածքով հետաքրքրություն է ներկայացնում կենտրոնում բնակարանների գների տեղաշարժի բացակայություը: Մեկ տարվա ընթացքում կենտրոնում 1 քառակուսի մետր մակերեսի արժեքը մնաց նույն մակարդակում:
Բնակարանների շուկայական գների առավելագույն աճ նկատվել է Նուբարաշենում, որտեղ գնորդներին գրավում է բնակարանների մատչելիությունը՝ մեկ քառակուսի մետր մակերեսն էժան է 1.6 անգամ, քան մյուս շրջաններում, եւ 2.8 անգամ էժան, քան կենտրոնում:
Նուբարաշենում բնակարանների շուկան ընդարձակ չէ: Այստեղ հաշվվում է մոտ 1100 բնակարան: Ուստի ստորեւ բերված ցուցակներում Նուբարաշենը բերված չէ:
Աղյուսակներից մեկում բերվում է ստանդարտ բնակարանների միջին շուկայական գինը(Երեւանի համար 63 քառակուսի մետր) արտահայտված ամերիկյան դոլարով: Ինչպես երեւում է, տարվա ընթացքում բնակարանների գինն ավելացել է մի քանի հարյուր դոլարով:
































