NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ԱՄՆ-ում ԼՂՀ գրասենյակի խորհրդական Արամ Ավետիսյանի հոդվածը, որը հրապարակվել է «Foreign Policy Journal»-ում:
20 տարի է անցել այն պահից ի վեր, երբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ զինադադար կնքվեց: Թեեւ այն վերջ տվեց լայնածավալ ռազմական գործողություններին, մինչեւ հիմա վերջնական հաշտության պայմանագիր չկա, կողմերը շարունակում են կորուստներ կրել: Հարցն այն մասին է, թե ինչու զինադադարը համապարփակ հաշտության համաձայնության չհանգեցրեց, մնում է հռետորական: Կողմերի միջեւ վստահություն չկա, եւ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը հիմնական խոչընդոտն է: Բացի այդ, խաղաղ գործընթացի արդի փուլը թերի է մնում առանց Լեռնային Ղարաբաղի իշխանության համապարփակ մասնակցության:
Ինչո՞ւ է Ադրբեջանը խուսափում Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններից: Ինչո՞ւ է Բաքուն ժխտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների նախկին կապերը: Պատասխանը ամեն հայկականի հանդեպ Բաքվի քաղաքականության եւ նպատակների հետ: Վերջին 20 տարվա ընթացքում աշխարհն ու տարածաշրջանը տեսավ խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի ագրեսիվ հռետորիկան, հայերի նկատմամբ ատելության բորբոքումը, ռազմական ուժի ավելացումը, միջազգային հասարակության՝ վստահության ամրապնդման ջանքերի գործադրման կոչերի անտեսումը:
Նպատակները պարզ են եւ նոր չեն: Ինչպես եւ 1991-1994թթ. պատերազմի ընթացքում, Ադրբեջանը զինադադարի ռեժիմի «խախտումներ» է կիրառում, որպեսզի վերականգնի իր ռազմական հնարավորությունները: Երբ Ադրբեջանի ղեկավարությունն իրենց պատրաստ է զգում նոր փորձի, այն սկսում է շանտաժի ենթարկել իր նոր ագրեսիայով եւ պահանջում է հայկական կողմին ընդունել անընդունելին: Դիպուկահարների պատերազմը եւ սահմանային դիվերսիաները ռազմավարության մաս են կազմում:
Մեկ այլ ասպեկտ է Բաքվի ջանքերն աղավաղել ղարաբաղյան խնդրի էությունը եւ հարցը ներկայացնել որպես «Հայաստանի տարածքային խնդիր Ադրբեջանի հետ»: Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ ԱԽ բանաձեւերը ղարաբաղյան հակամրտության վերաբերյալ: Իրականում խոսքը այդ բանաձեւերի մասին չէ, որոնք Բաքվի պատճառով չեն իրականացվել:
Երկու հռետորական հարց է ծագում. եթե խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, ինչո՞ւ նախագահ Ալիեւը(ադրբեջանական գործող նախագահի հայրը) իր ներկայացուցիչներին բանակցությունների ուղարկել ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների հետ: Ինչո՞ւ 1994թ.-ին հաշտության մասին փաստաթուղթը չգործեց երեք կողմերի կողմից ստորագրվելուց հետո, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի:
ՀԱՊԿ-ի կողմից խրախուսվող ԼՂՀ մասնակցությամբ բանակցությունների նախկին շրջանակի վերականգնումը կօժանդակի բանակցություններին եւ կնպաստի վերջնական կարգավորմանը: Բոլոր կողմերի կողմից վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը, հատկապես Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ, կօգնի նվազեցնել լարվածությունը եւ բարենպաստ մթնոլորտ ստեղծել երկու հասարակությունների միջեւ առկա խնդիրների հաղթահարման համար: Ցավոք, ժողովուրդների միջեւ վստահության վերականգնման բոլոր նախորդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել այն բանից հետո, երբ Ադրբեջանն արգելափակեց ԵԱՀԿ միջնորդների միջոցով վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ցանկացած նախաձեռնություն:
Խաղաղության բանաձեւը պարզ է. ավելի քիչ կորուստներ, ավելի քիչ ռազմական հռետորություն՝ տարածաշրջանում ավելի շատ վստահություն եւ խաղաղության ձեռքբերման ավելի շատ հնարավորություններ: Վերջին 20 տարիներին Հայաստանն ու ԼՂՀ-ն փորձում էին համոզել Ադրբեջանին, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, որ սահմանին դիպուկահարների առկայությունն ավելի է խորացնում իրավիճակը եւ հետաձգում կարգավորումը: Այսօր հայկական պետությունները նույն մեսիջն են ուղարկում Ադրբեջանի «բազեներին»՝ կոչ անելով հրաժարվել ռեվանշի հասնելու նկրտումներից եւ դադարեցնել նոր ողբերգությունը: Միջազգային հանրությունն ու միջնորդները պետք է հստակորեն հասկացնեն ադրբեջանական առաջնորդներին պատասխանատվություն կրել իրենց արարքների համար եւ պատրաստել իրենց ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի:




























