Այն, որ մեր երկրում ապրանքների ու ծառայությունների գները հասել են «եվրոստանդարտների» մակարդակին, չի հավատա միայն անհույս լավատեսը: Իսկ այ աշխատավարձի վճարման առումով, ցավոք, հսկայական մի քանի անգամ չափերի հասնող անդունդ է:
Սկզբունքորեն միջին աշխատավարձով աշխատող քաղաքացին դասվում է հեղինակավոր միջին խավի դասին: Զարգացած երկրներում նման դասի ներկայացուցիչները առանց որեւէ խնդրի կարող են ձեռք բերել լայն սպառման ապրանքներ, իսկ թանկարժեքները՝ ցածր տարեկան տոկոսադրույքով վարկ վերցնել:
Օրինակ, Գերմանիայում միջին տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 28 հազար եվրո: Եթե հարկերային նվազեցումները հանենք, այդ ցուցանիշը կկրճատվի ամսական մինչեւ 1,32 հազար եվրո (1.8 հազար դոլար): Դրամական համարժեքով այն կազմում է 743 հազար դրամ ամսական (զուտ աշխատավարձը):
Ավելորդ չէ նշել նաեւ մի կարեւոր տարրի մասին: Եկամտահարկից բացի, Գերմանիայի քաղաքացիները պարտադիր կերպով վճարում են նաեւ բժշկական ապահովագրության, կենսաթոշակային հիմնադրամի, անաշխատության ապահովագրություն, անօգնականության դեպքում խնամելու ապահովագրության համար, ինչպես նաեւ հարկային մուծումներ են կատարում նախկին ԳԴՀ-ի հողերի օգտին:
Ինչպես տեսնում ենք, մի շարք պարտադիր հարկեր վճարողներին անաշխատության դեպքում երաշխավորում են նպաստներ, եւ ամբուլատոր կամ ստացիոնար խնամքի անհրաժեշտության դեպքում (ենթադրենք բուժքույրի վճարման համար) նյութական աջակցության իրավունք: Մարդիկ հավատում են իրենց ապագային, եւ որ այդ ծառայությունները նրանց կմատուցվեն անհրաժեշտության դեպքում: Ի դեպ, ի լրումն այս ամենի, ապագայի նկատմամբ մեր քաղաքացիների հենց անհավատություն է ստիպում է մեր քաղաքացիներին բողոքել պարտադիր կենսաթոշակային վճարումների դեմ:
Միջին աշխատավարձը, իհարկե, վերացական ցուցանիշ է: Մեկն ավելի բարձր է ստանում, մյուսն՝ ավելի ցածր: Այդ նույն Գերմանիայում ամենաքիչ գումար վաստակում են տաքսու վարորդները, մատուցողներն ու հավաքարարները՝ 1,6 հազար եվրո միջին անվանական ամսական աշխատավարձ (900 հազար դրամից ավելի): Նրանց համար, ովքեր ցնցված են այդքան «աղքատիկ» աշխատավարձից, ավելացնենք, որ այդ երկրում գործում են սոցիալական նպաստներ եկամուտների ցածր մակարդակ ունեցող ընտանիքների համար:
Ներքոնշյալ աղյուսակում ցույց է տրված միջին մաքուր աշխատավարձի (այսինքն՝ հարկային նվազեցումներից հետո) հարաբերակցությունը մի շարք թանկարժեք ապրանքների ու ծառայությունների միջին գնին: Այսինքն, քանի՞ ամիս պետք է կուտակել աշխատավարձը, այս կամ այն ապրանքն ու ծառայությունը գնելու համար: Պարզության համար այդ նույն ցուցանիշները հաշվարկված են նվազագույն աշխատավարձի նկատմամբ:
Հասկանելի է, որ այդ հաշվարկները տեսական են: Միջին աշխատավարձով անհնար է նույնիսկ նորմալ սնվել, ո՞ւր մնաց կահույքի կամ ավտոմեքենայի ձեռքբերման պահանջմունքները: Ուստի աշխատավարձը կուտակել հնարավոր է միայն ընտանիքի կյանքի նորմալ պայմաններ ապահովող լրացուցիչ եկամուտի պայմաններում: Այդ դեպքում միջին վիճակագրական աշխատողը, եթե աշխատում է 100 տարի (տառերով՝ հարյուր), ապա աշխատավարձի կատուկումներով կարող է ձեռք բերել, ենթադրենք, Երեւանի կենտրոնում միջին արժողությամբ մի առանձնատուն:

Սմբատ Գրիգորյան





























